Գլխավոր Սպորտ Աբրահամ Խաշմանյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզի՞չ. լուսանկար՝ Վանեցյանի հետ

Աբրահամ Խաշմանյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզի՞չ. լուսանկար՝ Վանեցյանի հետ

1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն Instagram-ում լուսանկար է հրապարակել մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ։

Լուսանկարից հետո մամուլում լուրեր ենշրջանառվում, որ Աբրահամ Խաշմանյանը կարող է նշանակվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։

ՀՖՖ-ն, սակայն, մինչ այս պահը որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին հայտարարվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարիզչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականի մասին։  

Հրաժարականի պատճառն այն էր, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։