Գլխավոր Արցախ «Ադրբեջանի բանակը մեկ օրվա ընթացքում կազատագրի Լեռնային Ղարաբաղը»․ Ադրբեջանի փոխվարչապետ

«Ադրբեջանի բանակը մեկ օրվա ընթացքում կազատագրի Լեռնային Ղարաբաղը»․ Ադրբեջանի փոխվարչապետ

142

Ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղը կազատագրի մեկ օրում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը՝ Հեյդար Ալիևի կենտրոնում ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Trend-ը:

«Փաշինյանը Հայաստանում եկավ իշխանության, և մենք հույս ունեինք, որ հարցը կլուծվի դրական եղանակով: Բայց նա չափազանց անհեթեթ բաներ է ասում»,- հայտարարել է Հասանովը: