Գլխավոր Նորություններ «Անհեթեթ լուրեր են». ՀՀ վարչապետը՝ Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու լուրերի մասին

«Անհեթեթ լուրեր են». ՀՀ վարչապետը՝ Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու լուրերի մասին

1

«Անհեթեթ լուրեր են, անհեթեթ». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ այսպես է արձագանքել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված լուրերին:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց. «Հերքում եմ լուրը»:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ԶԼՄ-ները գրում են, որ Տոնոյանն ազատվելու է պաշտոնից: Այսօր էլ «Irakanum.am»-ը գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն համապատասխան որոշումն ուղարկել է ՀՀ նախագահին։ Նախագահի աշխատակազմից եւս հերքում են այդ տեղեկությունը: