Գլխավոր Արցախ Անօդաչուն իսրայելական արտադրության է, հետախուզական թռիչք իրականացնելիս է եղել։

Անօդաչուն իսրայելական արտադրության է, հետախուզական թռիչք իրականացնելիս է եղել։

37

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի՝ իսրայելական արտադրության Orbiter-2 տիպի անօդաչու թռչող սարք:

Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը։

ՊԲ–ն հրապարակել է նաև լուսանկարներ.

Այս անօդաչուն ունի էլեկտրական շարժիչ, նախատեսված է հետախուզության և մարտավարական որոնողական աշխատանքների համար։ Երկարությունը 1 մ է, բարձրությունը՝ 0.2 մ, թևերի բացվածքը՝ 3 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 9.5 կգ, առավելագույն օգտակար բեռնվածությունը՝ 1.5 կգ, արագությունը՝ 55-130 կմ/ժ, թռիչքի տևողությունը՝  4 ժամ, հեռավորությունը՝ մինչև 80 կմ, թռիչքի առաստաղը՝ 5486 մ, արձակվում է կատապուլտի օգնությամբ, վայրէջք է կատարում պարաշյուտով կամ օդային բարձիկով։