Գլխավոր Նորություններ Արամ Mp3-ի հուզիչ շնորհավորանքը որդուն (լուսանկար)

Արամ Mp3-ի հուզիչ շնորհավորանքը որդուն (լուսանկար)

2

Այսօր հումորիստ, երաժիշտ Արամ Mp3-ի կրտսեր որդու՝ Դավիթի ծննդյան տարեդարձն է։
Արամը որդու հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել որդուն Սևակի հայտնի տողերով։  

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՇՈԻՆՉՍ
Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել։
Դու փոքր ես դեռ։ Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե-
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր։
Է՛հ, տա աստված։ Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում (Կույրը, տղաս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում)։ Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում։
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմարտության թող որ այսօր լինեմ սխալ… Պարույր Սևակ