Գլխավոր Սպորտ Գեղասահքի ռուս չեմպոնուհին Ֆրանսիայում իր ելույթն սկսել է հայկական դուդուկի հնչյունների ներքո...

Գեղասահքի ռուս չեմպոնուհին Ֆրանսիայում իր ելույթն սկսել է հայկական դուդուկի հնչյունների ներքո (տեսանյութ)

3


Գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի, ռուս մարզուհի Ալինա Զագիտովան ֆրանսիական Գրենոբլ քաղաքում անցկացվող Internationaux de France 2019-20 մրցաշրջանի Գրան պրիի երրորդ փուլում ելույթն սկսել է հայկական դուդուկի հնչյունների ներքո:
Ինչպես հաղորդում է rusarminfo-ն, Զագիտովան ներկայացել է Կլեոպատրայի կերպարով և ելույթն սկսել է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի երաժշտական սետղծագործության ներքո:
Ստեղծագործությունը, որը կոչվում է The Feeling Begins, հեղինակել է բրիտանացի երաժիշտ, կոմպոզիտոր Փիթեր Գեբրիելը: 2008-ին Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը և Բրայան Մեյն այն կատարել են Լոնդոնում կայացած համերգի ժամանակ՝ նվիրված Նելսոն Մադելայի 90-ամյակին:
Զագիտովան 2019/20 մրցաշրջանի Գրան պրիի երրորդ փուլում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ առաջին հորիզոնականը զիջելով իր հայրենակցուհուն՝ Ալյոնա Կոստորնայային: