Գլխավոր Սպորտ Մելենդես. «Եթե Մելիքբեկյանն ընտրվի ՀՖՖ նախագահ, կմնամ Հայաստանում»

Մելենդես. «Եթե Մելիքբեկյանն ընտրվի ՀՖՖ նախագահ, կմնամ Հայաստանում»

9

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը հայ մարզիչների արտոնագրերի թարմացման սեմինարից հետո խոսեց լրագրողների հետ և կիսվեց իր ապագա ծրագրերով:

«Եթե Արմեն Մելիքբեկյանն ընտրվի ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում, կմնամ Հայաստանում: Եթե նա հեռանա, ես նույնը կանեմ: Այդ պարագայում հունվարին չեմ երկարաձգի պայմանագրիս ժամկետը:

Սա հավատարմության հարց է այն մարդու նկատմամբ, ով ինձ հրավիրել է Հայաստանում աշխատելու: Պետք է հավատարիմ մնալ մարդկանց, ում հետ աշխատում ես: Միշտ այդպես եմ վարվել»,- Մելենդեսի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը: