Գլխավոր Սպորտ Դեռ հնարավորություն կա. Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Եվրո-2020 դուրս գալու մասին.VIDEO

Դեռ հնարավորություն կա. Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Եվրո-2020 դուրս գալու մասին.VIDEO

1

Armsport-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի հետ գրանցած ոչ-ոքիից հետո պատասխանել է լրագրողների հետ ու կիսվել տպավորություններով:

– Պարոն Գյուլբուդաղյանց, չե՞ք կարծում, որ սխալվեցիք մեկնարկային կազմի հարցում, իսկ խաղի ընթացքում փոխարինումներն էլ ուշացած էին:

-Չեմ համարում, որ սխալվել ենք մեկնարկային կազմի հարցում:

Բայց Արասի փոխարինման հարցում այո, մի փոքր ուշացրինք:

Ինչո՞ւ. փոխարինվող խաղացողը շատ ակտիվ էր գործում, այդ իսկ պատճառով ուշացրի:

– Ինչպիսի՞ բացատրություն կտաք խաղի ընթացքին: Ինչո՞ւ այսպես ստացվեց:

– Երկու հակագրոհ ենք բաց թողել, որից մեկը գոլ եղավ մեր դարպասին: Ինչ վերաբերում է սուր պահերին, վերջին փոխանցումը մեզ մոտ չէր ստացվում: Լավ վերահսկում էինք գնդակը, բայց վերջին հարվածը, վերջին փոխանցումը այնքան էլ լավ չէր ստացվում մեզ մոտ: Հակառակորդը խորը պաշտպանվում էր, շատ կոմպակտ էին խաղում, տարածություն չկար:

– Սարգիս Ադամյանի խաղն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Եղավ մեկ-երկու դրվագ երբ պետք է փոխանցում կատարեր, բայց չարեց: Դրիբլինգը լավ չէր ստացվում այսօր նրա մոտ:

– Մրցակցի խաղը զարմացրե՞ց Ձեզ, թե՞ այն էր, ինչ սպասում էիք:

– Այն էր, ինչ սպասում էինք: Պաշտպանվում էինք, սպասում էին իրենց շանսին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: