Գլխավոր Սպորտ Դիեգո Ռոսի Մարաշլյանը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգա

Դիեգո Ռոսի Մարաշլյանը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգա

43

«Կրասնոդարը» բանակցություններ է վարում «Լոս Անջելեսի» հետ թիմի հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանի ձեռքբերման շուրջ, այդ մասին տեղեկացնում է Championat-ը:

21-ամյա Ռոսին հանդիսանում է «Պենյարոլի» սան: Նա «Լոս Անջելես» է տեղափոխվել 2018 թվականի ձմռանը: Տրանսֆերը կազմել է 2,5 մլն. եվրո: Ամերիկյան ակումբի կազմում հայազգի ֆուտբոլիստը անցկացրել է 60 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում հեղինակել է 29 գոլ ու կատարել 12 գոլային փոխանցում: Ռոսին 16 հանդիպում է անցկացրել Ուրուգվայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում ու դարձել 2 գոլի հեղինակ:

«Կրասնոդարը» ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է 3-րդ տեղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ու նվաճել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր: