Գլխավոր Սպորտ Ես ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունեմ. էս ա, ժողովուրդն ինչ ուզում ա,...

Ես ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունեմ. էս ա, ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա. Ռուբեն Հայրապետյան

1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցանկություն չունի մեկնաբանել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը։

«Ես ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունեմ, որևէ բան չեմ ուզում մեկնաբանեմ, խոսամ: Էս ա… ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը։

«Էդ էին ֆուտբոլից ուզում, ստացել են, մեկնաբանեմ, որ ի՞նչ», – ասաց Հայրապետյանը։

Հարցին՝ սպասելի՞ էր, որ Արթուր Վանեցյանը հրաժարական կտար, Հայրապետյանն արձագանքեց. «Ես արդեն ասացի, ավարտեցի»։