Գլխավոր Նորություններ Երիտասարդները Փաշինյանի միջոցով մետրոյի ժետոն փոխանցեցին ԿԳՄՍ նախարարին.VIDEO

Երիտասարդները Փաշինյանի միջոցով մետրոյի ժետոն փոխանցեցին ԿԳՄՍ նախարարին.VIDEO

1

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները մետրոյի ժետոն փոխանցեցին իրենց հետ հանդիպման եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով փոխանցել նախարարին:

«Սա իր արած հայտարարությունները և ժետոնը, խնդրում եմ փոխանցեք», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ վարչապետին փոխանցելով երեկ ՀՅԴ մասին Արայիկ Հարությունյանի արած հայտարարությունների տպագիր տարբերակը:

Մետրոյի ժետոնն էլ երիտասարդները փոխանցեցին՝ պդնելով, որ եթե Հարությունյանը չգիտի, թե ինչ վերաբերմունք կա հասարակության մոտ իր նկատմամբ, ապա կարող է մետրոյով տուն գնալ և հարցնել մարդկանց:

«Ինքը, կարծում եմ, 100 դրամ կունենա», – ասաց Փաշինյանը, մինչդեռ ակցիայի մասնակիցը պնդեց, որ Փաշինյանը հենց իրենց տված ժետոնը փոխանցի նախարարին՝ ասելով.

«Ժողովրդի ժետոնը փոխանցեք»:

Փաշինյանը վերցրել ժետոնն՝ ասելով. «Ժողովրդի ժետոնը ես կպահեմ որպես հիշատակ»: