Գլխավոր Շոուբիզնես Երևանում սկսվել է գլխավոր տոնածառի տեղադրումը (ՖՈՏՈ)

Երևանում սկսվել է գլխավոր տոնածառի տեղադրումը (ՖՈՏՈ)

1
Workers decorating the main Christmas tree of Yerevan, Armenia

Երկուշաբթի Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում, սկսվել են Հայաստանի գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները:

Установки главной елки (3).jpg

Եղևնին անցած տարի  գնել էր Երևանի քաղաքապետարանը բավականին թանկ գնով` 71 մլն դրամով (մոտ $145 հազար), ինչը մեծ արձագանք բարձրացրեց հասարակության շրջանում: Նախորդ  եղևնին ծառայում էր արդեն 12 տարի:

Установки главной елки (1).jpg

«Ամանորյա գեղեցկուհին» ծնունդով Ռուսաստանից է և հավաքված է բարձր որակի արհեստական ճյուղերից: Նրա բարձրությունը 35+2 մետր է (գագաթի հետ), իսկ հիմքի տրամագիծը` 14.4 մետր:

Установки главной елки (2).jpg

Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին


Միջոցառումների ցանկ

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի վրա: 

Սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. Մասնավորապես Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք, Երևանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market), Հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի և այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ, Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն և այլն:

рождественская ярмарка на Северном проспекте

Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչն՝ իր նվագախմբով։

Ереван Новый год

Ըստ որոշման, տոնական միջոցառումների կազմակերպման համար նախատեսվում է հատկացնել մոտ 271,8 մլն դրամ (շուրջ 570 հազար դոլար), որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին (ավելի քան 113 հազար դոլար):–0–