Գլխավոր Նորություններ Թեստ. Ի՞նչ գույնի է Ձեր աուրան 

Թեստ. Ի՞նչ գույնի է Ձեր աուրան 

2
Ասում են, որ յուրաքանչյուր մարդու շուրջ գոյություն ունի իր էներգետիկ ծածկույթը, որը կոչվում է աուրա: Այն տարբերվում է գույնով և տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր լինել: Երեխաները հաճախ են այն տեսնում, սակայն պարզվում է, որ մեծահասակներն էլ հնարավորություն ունեն այն տեսնելու: Իսկ ինչպես այն տեսնել
Քայլ 1. Կանգնեք միագույն բաց գույնի պատի մոտ, ավելի լավ է՝ սպիտակ: Հագեք ազատ հագուստ: Դիմացը պետք է լինի մեծ հայելի:
Քայլ 2. Կանգնեք լավ լուսավորված տեղում: Աուրան ավելի լավ է նայել ցերեկային լույսի տակ: Քայլ 3. Կենտրոնացրեք հայացքը: Աշխատեք նայել «ոչ մի տեղ»: Գույները հայտնվում են, երբ հայացքը ոչ մի տեղ գամված չէ: Քայլ 4. Ջանացեք որսալ անհրաժեշտը: Օգտվեք կողային տեսողությունից: Քայլ 5. Կենտրոնացեք: Եթե նախորդ տեխնիկան չի օգնում, աչքերը մի թարթեք 30-60 վայրկյան, ապա թարթեք և հայացքը տեղափոխեք մաքուր պատին: Ի՞նչ են ցույց տալիս աուրայի գույները
1. Դեղին
Այս գույնը խելացի, հետևողական, ստեղծագործական պոտենցիալ, կյանքի տրամաբանություն և քննադատական միտք ունեցող մարդու նշան է: 2. Նարնջագույն
Նրանք տաք, բարեսիրտ, բավականին իմպուլսիվ, ազատ և բաց մարդիկ են: Սիրում են իրենց ընտանիքը և շատ հոգատար են: 3. Կարմիր
Վկայում է հոգու տոկունության մասին: Որոշ մարդիկ նրանց պաշտում են, մյուսներն էլ տանել չեն կարողանում: Բնությունից առաջնորդներ են: 4. Երկնագույն
Նրանք հանգիստ, անվրդով և զուսպ մարդիկ են, սակայն մանրամասն նկատում են այն ամենը, ինչ կատարվում է շրջապատում: Ցանկացած իրավիճակում նրանք գիտեն չափը: 5. Կանաչ
Նրանց կողքին մարդիկ լավ են զգում: Այդպիսի մարդկանց վրա կարելի է հույս դնել, նրանք պրագմատիկ են: 6. Մանուշակագույն
Թատերական և դրամատիկ էֆեկտների հակված մարդիկ են: Նրանք շատ զգայուն են, նույնիսկ խոցելի, սակայն ի ծնե դերասաններ են: 7. Ծիածանագույն
Դրանք կրողները ոգեշնչվող բնավորություններ են: Նրանք զգում են այլ մարդկանց հոգու շարժումները: 8. Սև
Նրանց հետ հարկավոր է զգույշ լինել: Այն ցույց է տալիս բացասական, ճնշված հոգեվիճակ: Այդպիսի մարդկանց հարկավոր է շրջապատի աջակցությունը և սերը: 9. Սպիտակ
Դա մաքրության գույն է: Այդպիսի մարդը մաքուր հոգի ունի: Այդ աուրան հայտնվում է փոքրիկ երեխաների և շատ ծեր մարդկանց շուրջը: Իսկ մյուս մարդկանց մոտ այդ գույնը կարելի է դիտել որպես վերևից օրհնություն: