Գլխավոր Նորություններ Ժամանակը ջնջում է փոքրերին. Աղվան Վարդանյանը` Վիտալի Բալասանյանի վերաբերյալ Արմեն Գրիգորյանի արձագանքի...

Ժամանակը ջնջում է փոքրերին. Աղվան Վարդանյանը` Վիտալի Բալասանյանի վերաբերյալ Արմեն Գրիգորյանի արձագանքի մասին

2

Վիտալի Բալասանյանի կյանքն ու գործը եղել է և է հանուն հայկականության: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը` անդրադառնալով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի արձագանքին`Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հայտարարություններին։

«Այսօր էլ Վիտալի Բալասանյանի խոսքն ուղղված է նրանց, ում կիսատ կյանքն ու գործը ահաբեկչություն է հայկականության դեմ: Ձեր ասած փոքր մարդը դրանցից է: Մի կողմում Արցախի հերոսն է, մյուս կողմում` դասալիք: Մնացյալի դատավորը ժամանակն է: Ժամանակը ջնջում է փոքրերին»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ հարցազրույցում Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով «Սասնա Ծռեր»-ին և Նիկոլ Փաշինյանին, նշել էր. «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի: 2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»:

Այնուհետև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արձագանքելով այս ասվածին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վիտալի Բալասանյանն իրեն պահում է «որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու»: