Գլխավոր Տեսանյութեր Ինքն էլ վարչապետի հետ է հաց կիսել․ Արմեն Գրիգորյանը՝ վիտալի բալասանյանի մասին...

Ինքն էլ վարչապետի հետ է հաց կիսել․ Արմեն Գրիգորյանը՝ վիտալի բալասանյանի մասին (տեսանյութ)

4

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի զղջում Արցախի իր պաշտոնակցի` Վիտալի Բալասանյանի հասցեին իր արած արտահայտությունների համար և կարծում է, որ եթե նա այսօր էլ Բալասանյանի՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին ասածները կարդար, էլի նույն կերպ կարտահայտվեր։

Հիշեցնենք, որ Գրիգորյանն Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մասին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով․ «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու»։

Hraparak.am-ի հարցին, թե իրեն հիշեցնում են, որ Բալասանյանի հետ սեղան է նստել, հաց է կիսել ու այսօր նրան խուլիգան է անվանում, Գրիգորյանն այսպես արձագանքեց․  «Եթե նման բան եք ասում, առաջին հերթին պետք է իրենից էդ հարցը ճշտեք, որովհետև ինքն էլ վարչապետի հետ է հաց կիսել, որովհետև էդ հարցը առաջինն իրեն պետք է տաք, ոչ թե ինձ,»։

Մեր դիտարկմանը, թե ինքը կարող է՝ սխալ է արել, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Դե, եթե Դուք գտնում եք՝ ինքը սխալ է արել, էդ դեպքում ես ուրիշ բան չունեմ ասելու»։