Գլխավոր Նորություններ Իրանում ձերբակալվել է ուկրաինական բոինգի խոցումը տեսանկարահանած անձը

Իրանում ձերբակալվել է ուկրաինական բոինգի խոցումը տեսանկարահանած անձը

92

Իրանում «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» անդամները ձերբակալել են տեսանյութի հեղինակին, որը նկարել էր, թե ինչպես է հրթիռը հարվածում Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռին: Այդ մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է  reuters գործակալությունը:

Հեղինակի կալանավորումից հետո նախատեսվում է հետաքննություն, որի արդյունքները հետագայում կհրապարակվեն:

Գործակալությունը չի նշում ձերբակալվածի քաղաքացիությունը և այլ տվյալներ:

Հիշեցնենք, որ Թեհրանում ուկրաինական Boeing ինքնաթիռը խոցվեց հունվարի 8-ին՝  օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո: Օդանավում գտնվող բոլոր 176 մարդիկ զոհվեցին: Ավելի ուշ Իրանը ընդունեց, որ ինքնաթիռը սխալմամբ գնդակոծվել է երկրի ՀՕՊ համակարգերի կողմից:

panorama.am