Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է ատրճանակ և հրացան

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է ատրճանակ և հրացան

1
Նոյեմբերի 8-ին, ժամը 18:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի հուշահամալիր տանող ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արաքս-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan Primera» ավտոմեքենան (վարորդ՝ Էդուարդ Ս., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Պատահարի հետևանքով ուղևորը (ինքնությունը չի հաջողվել պարզել) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վթարված ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են ատրճանակ և «Տիր» տեսակի հրացան, որոնք առգրավվել են: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։