Գլխավոր Սպորտ Կասկածելի խաղադրույք. Սթարիջը 6 շաբաթով որակազրկվել է

Կասկածելի խաղադրույք. Սթարիջը 6 շաբաթով որակազրկվել է

84

Լիվերպուլի հարձակվող Դանիել Սթարիջը որակազրկվել է 6 շաբաթով՝ խաղադրույքների մասին կանոնները խախտելու համար։

Անկախ կոմիսիան արձանագրել է, որ 29-ամյա ֆուտբոլիստն իր եղբորը տեղեկություն է հաղորդել Սևիլիա հավանական տրանսֆերի մասին, որ նա կարողանա այդ իրադարձության վերաբերյալ խաղադրույք կատարել։

Սթարիջը հեռացվել է Անգլիայի տարածքում յուրաքանչյուրի խաղի մասնակցելու իրավունքից։ Բացի այդ, 6 շաբաթից 4-ը պայմանական են, ինչը նշանակում է, որ հուլիսի 31-ին խաղացողը կարող է շարունակել ելույթները, եթե զերծ մնա ցանկացած նոր խախտումներից։

Ֆուտբոլիստը նաև 75 հազար ֆունտով տուգանվել է։