Գլխավոր Շոուբիզնես Կենդանակերպի նշանների ամուսնալուծությունների հիմնական պատճառները

Կենդանակերպի նշանների ամուսնալուծությունների հիմնական պատճառները

2

Խոյեր

Կենդանակերպի բոլոր նշաններից ամենադժվարը խոյերն են ունակ ընտանիքում զիջումների գնալու. համառ են, բռնկուն և անհամբեր: Նրանց բաժանումի հիմնական պատճառը դառնում է սեփական եսասիրությունը:

Ցուլեր

Ցուլերից շատերը ստեղծված են ամուսնության համար, սակայն ֆինանսական դժվարությունները երբեմն խախտում են նրանց ընտանիքի ներդաշնակությունը: Հենց դա էլ շատ հաճախ ամուսնալուծության պատճառ է դառնում:

Երկվորյակներ

Նրանք կարիք ունեն մշտական շփումների և նորանոր ծանոթությունների, այդ թվում և հակառակ սեռի շրջանում: Նման իրավիճակը հաճախ է ստիպում երկվորյակներին խանդի տեսարանների առիթ տալու: Նրանք սիրային արկածներ են փնտրում, ինչն էլ դառնում է ամուսնալուծության պատճառ:

Խեցգետիններ

Խեցգետիններն ավանդապաշտ են, և դա միշտ չէ, որ հօգուտ իրենց է աշխատում: Հաճախ վեճերի առիթ է դառնում ծնողների հետ ապրելու խնդիրը, ինչ էլ կարող է բաժանման պատճառ դառնալ:

Առյուծներ

Առյուծները շատ կապված են երեխաների հետ: Շատ հաճախ ընտանիքում վեճերի առիթ են դառնում երեխաների դաստիարակության հետ կապված տարաձայնությունները, ինչն էլ բաժանման պատճառ կարող է դառնալ:

Կույսեր

Կույսերի համար շատ կարևոր են աշխատանքը, պարտականությունները և առողջությունը, այդ պատճառով էլ ընտանիքում ֆինանսական խնդիրները կարող են բաժանման պատճառ դառնալ:

Կշեռքներ

Կշեռքների բաժանման գլխավոր պատճառը շատ սովորական է՝ վեճեր, զգացմունքային պոռթկումներ, դավաճանություն: Կշեռքների համար չափազանց կարևոր է, որ զուգընկերը խաղաղասեր լինի, կարողանա հանգիստ լուծում տալ բոլոր հակասություններին:

Կարիճներ

Գրեթե բոլոր կարիճները համոզված են, որ ամուսնական կյանքում վաղ թե ուշ կիրքը սպառվում է: Այդ նշանի մարդկանց բաժանումների հիմնական պատճառը դավաճանությունն է:

Աղեղնավորներ

Հենց ամուսնության սկզբում ազատասեր աղեղնավորը զուգընկերոջ աչքում խաբողի տպավորություն է թողնում: Որոշ ժամանակ անց աղեղնավորներին սկսում է ձանձրացնել ընտանեկան կյանքը, և նրանք հետաքրքրություններ են փնտրում այլ տեղ, ինչն էլ բաժանման պատճառ է դառնում:

Այծեղջյուրներ

Նրանցից շատերը համարում են, որ ամուսնությունը կարող է խանգարել իրենց կարիերայի աճին, այդ պատճառով էլ ուշ են ընտանիք կազմում: Հետագայում էլ նրանք հոգեբանական ճնշում են գործադրում իրենց զուգընկերոջ վրա, և դա դառնում է ամուսնալուծության պատճառ:

Ջրհոսներ

Ջրհոսների համար դժվար է տեղավորվել ավանդական ընտանիքի նեղ շրջանակներում: Ցանկացած կենցաղային խնդիր վանում է նրանց ընտանեկան կյանքից, այդ պատճառով էլ նրանք ամուսնական կյանքի ողջ պատասխանատվությունը դնում են զուգընկերոջ վրա: Ընտանիքը պահպանելու համար ջրհոսը պետք է սովորի «ես» բառի փոխարեն «մենք» ասել:

Ձկներ

Ամենատարածված պատճառները գաղտնիքներ են, միմյանցից ինչ-որ բան թաքցնելը: Ձկները շատ հաճախ չեն անկեղծանում իրենց հուզող խնդիրների մասին և գերադասում են խմիչքի տրվել, ինչն էլ դառնում է ամուսնալուծության պատճառ: