Գլխավոր Արցախ Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակիցներն ու հյուրերն ապահովված կլինեն մնալու տեղերով. Իշխան...

Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակիցներն ու հյուրերն ապահովված կլինեն մնալու տեղերով. Իշխան Զաքարյան

78

Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նպատակով Արցախի հյուրանոցներն ամբողջությամբ զբաղեցված են:

Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում ասել  է   Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը՝  նշելով, որ  հանրապետությունում   զբաղեցված  է նաև  նախօրոք     պլանավորած   1000  հյուրատները:

Նրա  խոսքով՝ այժմ  աշխատանքներ  են   իրականացվում  2000-2500  անձանց  տեղավորման  հարցի  լուծման   ուղղությամբ: «Հյուրերի  տեղավորման   հարցի  լուծման  համար  հանրակրթական  մի  քանի  դպրոցների  տարածքներ, որտեղ  կան  սանհանգույցներ, լողանալու  հարմարություններ՝  ևս  կօգտագործվեն:   Հյուրերի  մի  մասը  կտեղավորվի նաև Արցախի    մի  շարք համայնքներում:  Այժմ  դժվարություններ  կան  խաղերի  ստեղծագործական  խմբի  և    բացման   արարողության  մասնակիցների,   ինչպես  նաև  կամավորների  տեղավորման   մասով: Վստահ  եմ, որ այդ  հարցի  լուծման  համար  ևս    տարբերակներ կգտնվեն: Կօգտագործենք  նաև հանրակացարանային  շենքեր,  ճամբարային  տարածքներ,  կունենանք  հյուրընկալ  տներ  և այլն: Խաղերին   մասնակից  շուրջ    5000  անձինք ապահովված   կլինեն   օթևանով»,- ավելացրել  է  Ի. Զաքարյանը:Խոսելով  սպասարկման  ոլորտի  մասին՝   նա  ասել է, որ    պետք  է  այդ  ուղղությամբ  ինտենսիվ  աշխատանքներ  կատարել:  «Խաղերի  հիմնական  մասն  անց  է  կացվելու  Ստեփանակերտում, իսկ  մի  մասն  էլ   Մարտունիում   և  Մարտակերտում:  Համահայկական   7-րդ  ամառային  խաղերն      անց  են  կացվելու   17  մարզաձևերից, որից միայն   6-ն  է   լինելու  Արցախում»,-նշել  է  Ի. Զաքարյանը: