Գլխավոր Սպորտ Հայաստանի հավաքականի առաջին մարզումը` Իտալիայի դեմ խաղին ընդառաջ (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականի առաջին մարզումը` Իտալիայի դեմ խաղին ընդառաջ (լուսանկարներ)

114

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը Եվրո-2020-ի առաջիկա խաղերին: Այսօր թիմն անցկացրեց առաջին մարզումը, որն անցավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ: Մարզմանը մասնակցում էր ազգային հավաքականի 21 ֆուտբոլիստ: Բացակայում էին Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը, Հենրիխ Մխիթարյանը և Էրիկ Վարդանյանը: Մարզումային գործընթացի լիարժեքության համար մարզմանը մասնակցում էին նաև Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստներ Վահան Բիչախչյանը, Արթուր Նադիրյանը, Երջանիկ Ղուբասարյանը և Հովհաննես Նազարյանը: 

Նախավարժանքին և խաղային վարժություններին հաջորդեցին երկկողմանի խաղը և հարվածները դարպասին:  Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

https://www.youtube.com/watch?v=0ZuH6dep9Zk&app=desktop&persist_app=1