Գլխավոր Սպորտ Հենրիխ Մխիթարյան. Ես նույնիսկ փողի մասին քննարկումներ չեմ ունեցել, ուղղակի եկել եմ...

Հենրիխ Մխիթարյան. Ես նույնիսկ փողի մասին քննարկումներ չեմ ունեցել, ուղղակի եկել եմ օգնելու թիմին

49

Հենրիխ Մխիթարյանը առաջին անգամ ասուլիս  է տալիս որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ: 

Մեր հավաքականի ավագը, պատասխանելով իտալացի լրագրողների հարցերին, ասաց հետևյալը.

«Ես չեմ վախենում քննադատությունից: «Ռոմա» տեղափոխությունս ստացվել է տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Ես նույնիսկ փողի մասին քննարկումներ չեմ ունեցել գործակալիս հետ, ուղղակի եկել եմ այստեղ՝ օգնելու թիմին հասնելու իր նպատակներին»: