Գլխավոր Նորություններ Ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը

Ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը

2

Aysor.am-ի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։

Մեր տեղեկություններով՝ նա ձերբակալվել է կաշառք վերցնելու գործով։

Ձերբակալման լուրի վերաբերյալ ԱԱԾ-ից տեղեկություններ չհաղորդեցին՝ խոստանալով նորություն լինելուն պես այն հրապարակել։Նշենք, որ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր ևս մեկ գործող բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված բացահայտում է տեղի ունեցել: «Չնայած ասեմ՝ էդ նենց չի, որ իշխանությունը կոռուպցիայից զերծ ա, որովհետև չգիտեմ՝ լուրը արդեն կա, թե չէ, և եթե չկա, կլինի, բայց էսօր ևս մի շատ բարձրաստիճան պաշտոնյանի, գործող բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված բացահայտում է տեղի ունեցել, քրեական գործ է հարուցված: Նկատի ունեմ՝ էդ էլ կա, բայց էն, որ մենք հարյուր տոկոսով մենք էդ երևույթների դեմ պայքարում ենք, էդ հարցում չի կարող կասկած լինել»։