Գլխավոր Նորություններ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ամենաճանաչված հայ ազգականի՝ Էդմոնդ Քեոսայանի մասին (լուսանկար)

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ամենաճանաչված հայ ազգականի՝ Էդմոնդ Քեոսայանի մասին (լուսանկար)

1

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր հայտնի սկեսրայրի՝ խորհրդային ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ծննդյան օրվա առթիվ Instagram-ում լուսանկար է հրապարակել:

Լուսանկարին կից Սիմոնյանը գրել է, որ Խորհրդային Միությունում ծնված մարդիկ Էդմոնդ Քեոսայանին ճանաչում են իր ֆիլմերի կերպարներով և արտահայտություններով:

«Իսկ իմ երեխաները նրան ճանաչում են Տիգրանի աշխատասենյակում և սկեսրոջս ննջասենյակում նրա լուսանկարներից ու տատիկի՝ «Այո, իմ Էդիկը հիմա նրանց կպատասխաներ» արտահայտությամբ, նաև նրանով, որ իր հոր մասին խոսելիս իրենց հայրը չգիտես ինչու սրբում է աչքերը»,- գրել է Սիմոնյանը:

Էդմոնդ Քեոսայանը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Գյումրիում: Քեոսայանը խորհրդային ժամանակաշրջանի հայ կինոռեժիսոր և կինոդրամատուրգ է։ Նա աշխատել է «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» կինոստուդիաներում։ Համարվել է խորհրդային կինոյի արկածային ժանրի լավագույն վարպետներից մեկը։

Քեոսայանի հայտնի ֆիլմերից են՝ «Տղամարդիկ», «Մոռացված հեքիաթների կիրճը», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Հուսո աստղ» և այլ ֆիլմեր: Ռեժիսորը մահացել է 1994 թվականին ապրիլի 21-ին: