Գլխավոր Սպորտ Մխիթարյանի գնահատականը «Բոլոնիայի» դեմ խաղում

Մխիթարյանի գնահատականը «Բոլոնիայի» դեմ խաղում

40

Հեղինակավոր WhoScored և Sofascore վիճակագրական ռեսուրսները ներկայացրել են Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Բոլոնիայի» դեմ Ա Սերիայի 4-րդ տուրում կայացած հանդիպմանը:

Sofascore-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 6,4 միավոր(10 հնարավորից): Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լորենցո Պելեգրինին, որն արժանացել է 8 միավորի: Մխիթարյանը Ջանլուկա Մանչինիի հետ «Ռոմայի» կազմում ամենացածր գնահատականն ստացած ֆուտբոլիստն է:

WhoScored-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 6,25 միավոր(10 հնարավորից): Սա Մանչինիից հետո ամենացածր գնահատականն է հռոմեական ակումբի կազմում: Մանչինին արժանացել է 5,5 միավորի:

Ավելացնենք, որ Մխիթարյանն անցկացրած 87 րոպեների ընթացքում 53 անգամ հպվել է գնդակին, կատարել է 40 փոխանցում՝ ցուցաբերելով 85 տոկոս փոխանցումների ճշգրտություն, կատարել է 3 առանցքային փոխանցում: