Գլխավոր Տեսանյութեր Նարեկ Սարգսյանը բերման ենթարկվեց.VIDEO

Նարեկ Սարգսյանը բերման ենթարկվեց.VIDEO

6

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հանրապետության հարապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ այս պահին լարված իրավիճակ է. այնտեղ տեղի է ունենում «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը, որի ժամանակ պարբերաբար քաշքշուկ է տեղի ունենում ներկաների ու մասնակիցների միջև:

Նրանք թռուցիկներ են բաժանում՝ տեղեկացնելով, որ միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ինչից հավաքված քաղաքացիները վրդովված պահանջում էին, որպեսզի նախարար Արայիկ Հարությունյանն անձամբ գա ու պատասխան տա այդ ամենի համար:

Ակտիվիստ Նարեկ Սարգսյանը հայտարարում էր, որ թույլ չի տալու իր երկրում « սատանիստական» ներկայացումներ լինեն ու նա ներկայացման դերասանների վրա զեյլոնկա լցներ, որից հետո տեղի ունեցավ քաշքշուկ և ոստիկանները բերման ենթարկեցին նրան:

168.am