Գլխավոր Տեսանյութեր Նեպալում մեկնարկել է կենդանիների զոհաբերության ամենամեծ փառատոնն աշխարհում (լուսանկարներ)

Նեպալում մեկնարկել է կենդանիների զոհաբերության ամենամեծ փառատոնն աշխարհում (լուսանկարներ)

1

Նեպալի հեռավոր անկյուններից մեկում՝ Հնդկաստանի հետ սահմանից ոչ հեռու, մեկնարկել է  կենդանիների զոհաբերության խոշորագույն փառատոնն աշխարհում, որի ընթացքում հինդու հավատացյալները հազարավոր ցլերի են սպանում:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, միջոցառումն անցկացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ՝ չնայած որ կենդանիների սոսկալի սպանդին վերջ տալու ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրվում:

Գադհիմայի կոչվող փառատոնը մեկնարկել է դեկտեմբերի 3-ին՝ վաղ առավոտյան: Ցլերից բացի զոհաբերվել են այծեր, առնետներ, հավեր, խոզեր և աղավնիներ:

Այնուհետև միջոցառման 200 մասնակից, զինված սուր դանակներով, մտել են ֆուտբոլի դաշտի մեծությամբ պարսպապատ տարածք, որտեղ եղել են հազարավոր ցլեր:

Նշվում է, որ այս ծեսն ունի բազմադարյա պատմություն: Չնայած, որ 2015թ. իշխանություններն այն պաշտոնապես արգելել էին, սակայն հավատացյալներն անտեսել են արգելքը:

Картинки по запросу World's 'largest animal sacrifice' starts in Nepal