Գլխավոր Նորություններ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը տեղի կունենա Վանաձորում

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը տեղի կունենա Վանաձորում

37

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրելու։

«Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում:

Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր և միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում և այս տարի ևս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր:

Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում», – Facebook-յան իր էջում գրել է վարչապետը։