Գլխավոր Շոուբիզնես Նոր լուսանկար է հրապարակվել «Ավատար 2»-ի նկարահանումներից

Նոր լուսանկար է հրապարակվել «Ավատար 2»-ի նկարահանումներից

0
«Ավատար»-ի Twitter-ի պաշտոնական էջում կադր է հրապարակվել Ջեյմս Քեմերոնի նոր ֆիլմի նկարահանումներից: Լուսանկարն արվել է «Ծովային վիշապի» տախտակամածին՝ այլ նավեր տեղափոխող հասկայական նավի վրա: Հեղինակները նշում են, որ լուսանկարն արվել է 2019թ.-ի նկարահանումների վերջին օրը: Ընդհանուր առմամբ, ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ծրագրում է 2009-ին թողարկված և կինոյի պատմության մեջ ամենադրամարկղային ֆիլմի տիտղոսակիր դարձած «Ավատարի» երեք (կամ չորս) շարունակություն: 2019-ին ամենադրամարկղայինը գերհերոսական «Վրիժառուները. Եզրափակիչ» ֆիլմն էր: