Գլխավոր Uncategorized Ո՞վ է վերջապես Աթա Աբդուլաևը

Ո՞վ է վերջապես Աթա Աբդուլաևը

1

Ո՞վ է վերջապես Աթա Աբդուլաևը, ով մուտք էր գործել հայկական եկեղեցի և, ըստ էության, վարչապետին հարց տալու հնարավություն ստացել:

Իմ խորը համոզմամբ՝ նա Ադրբեջանի հատուկ ծառայության գործակալ չէ, սակայն համագործակցում է, ընդ որում՝ չվարձատրվող աշխատանք է կատարում: Եթե աշխատանքը վարձրատրվող լիներ, այդքան փնթի չէր կատարի (խոսքս չի վերաբերում միայն հարց տալու հանգամանքին): Հիմնական գործառույթն Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքի տրամադրության վրա ազդելն է : Աբդուլաևը աչքի է ընկնում հակակառավարական ակցիաների ժամանակ սադրելու, ինչպես նաև առավել ակտիվ մասսային ոստիկանության հետ ձերբակալելու գործում: Այո, ոչ թե օգնում է բռնել, այլ նա ևս ձերբակալում է, ձեռնաշղթաներ է հագցնում:

Աթա Աբդուլաևը ներկայանում է որպես ոստիկանության հանրային խորհրդի անդամ, սակայն, պաշտոնական հարցումների համաձայն, նա Նասիմի շրջանում տարածքային խորհրդի անդամ է եղել:

Աբդուլաևը, նույն ինքը՝ «Աթաշ»-ը, ունի նաև դատվածություն 7 տարի ժամկետով, սակայն այն պայմանական ձևաչափով է կիրառվել, բայց իր հանցակից մնացած ընկերների նկատմամբ կիրառվել է ողջ խստությամբ:
Ալիևի արտասհամանյան այցերի ժամանակ Աբդուլաևն է կազմակերպում «սփյուռքի շնորհակալական» ակցիաները: Աբդուլաևը արտասհամանյան իր հաճախակի այցերը պատճառաբանում է նրանով, որ ինքը գործարար է, և իր այցերը գործարար բնույթի են:

Այս անձը բավականին հակասական և բացասական կերպար է Ադրբեջանում, կարծում եմ, որ նրա այդ հարց տալու քայլը պարզապես սեփական PR-ի համար էր, սեփական երկրում իր ընդդիմախոսների բերանը փակելու համար էր:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/939957763050832