Գլխավոր Նորություններ ՇՈԿ. Ռուսաստանում կանչով երեխայի մոտ ժամանած շտապօգնության բժիշկը նորածնի ախտորոշումը համացանցում է...

ՇՈԿ. Ռուսաստանում կանչով երեխայի մոտ ժամանած շտապօգնության բժիշկը նորածնի ախտորոշումը համացանցում է փնտրել (Video)

2

Ռուսաստանի Դաշնության Բրատսկ քաղաքում կանչով հիվանդի մոտ ժամանած շտապօգնության բժիշկը չի կարողացել ինքնուրույն որոշել նորածին երեխայի ախտորոշումը և սկսել է այն փնտրել համացանցում:

Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հրապարակելով երեխայի մոր նկարահանած տեսանյութը: Տեսակադրերում երևում է, թե ինչպես է բուժաշխատողի համազգեստով կինը, երեխայի կողքին նստած, սմարթֆոնով մեկնաբանություններ որոնում և դժվարությամբ արտասանում է «արյունաջուր» (сукровица) բառը:

Աղբյուրը ենթադրում է, որ նա բժշկական քննարկումների էջ է ուսումնասիրել համացանցում, որտեղ հիվանդները նկարագրում են իրենց ախտանշանները և հարցեր են տալիս բժիշկներին:

Աղբյուրը չի նշում, թե երբ է նկարահանվել տեսանյութն, ու ինչով է ավարտվել բժշկի այցը: