Գլխավոր Սպորտ Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ռոմա»

Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ռոմա»

96

Հայաստանի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզական կարիերան կշարունակի «Ռոմայի» կազմում: Տեղեկությունը պաշտոնապես հաստատել են «Արսենալի» և Իտալիայի առաջնության պաշտոնական կայքերը:

Մխիթարյանը նոր թիմում հանդես կգա վարձակալական հիմունքով: Պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար՝ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Արսենալում» է հանդես գալիս 2017-18 մրցաշրջանից: Թիմի կազմը համալրել է «Մանչեսթեր Յունայթեդից»: Ավելի վաղ հանդես է եկել նաև Դորտմունդի «Բորուսիայի», Դոնեցկի «Շախտյորի» և «Մետալուրգի» կազմում:

Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանն Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Պրեմիեր լիգայի 4 տուրում 3 խաղի է մասնակցել: