Գլխավոր Շոուբիզնես Պատարունի Գոշ՝ հնդիկ կին, ով 20 տարի է՝ ապրում է գետի ջրում...

Պատարունի Գոշ՝ հնդիկ կին, ով 20 տարի է՝ ապրում է գետի ջրում ու միայն գիշերները դուրս գալիս այնտեղից. ինչո՞ւ է նա որոշել հրաժարվել ցամաքից

1

Աշխարհը լի է տարօրինակ երևույթներով ու ոչ պակաս տարօրինակ մարդկանցով. 66-ամյա հնդկուհի Պատարունի Գուշն իր կյանքի վերջին 20 տարիներն անցկացնում է ջրի մեջ, ու պատճառը, որը ստիպում է նրան այդպես վարվել, իրոք որ զարմանալի է։ 

46 տարեկանում պարզվեց, որ Պատարունին տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը կնոջը ստիպում է որքան հնարավոր է հեռու մնալ արևից։ Պատարունին երբեք նման հիվանդությամբ ավելի երիտասարդ տարիքում չի տառապել, ու նրա համար չափազանց զարմանալի էր հիվանդության նոր հայտնաբերումը։ Նա զգում էր, որ արևի ամեն ճառագայթ նրան ստիպում է անտանելի ցավ զգալ, ու տպավորություն էր, որ կնոջ մաշկը այրվում է՝ թողնելով մարմնի վրա ցավոտ հետքեր։ 

Մի օր Պատարունին որոշեց իր օրը սկսել մոտակայքում գտնվող գետի մեջ անցկացնելով։ Նա զգաց, որ գետում նստելու ընթացքում նա ոչ մի ցավ այլևս չի զգում ու կարող է հանգիստ լինել։ Այդ օրվանից սկսած՝ արդեն 20 տարի աղքատ կինը ստիպված է մինչև արևամուտի ժամանակահատվածն իր օրն անցկացնել ջրում։ Կինը ոչ մի այլ միջոց չունի իր հիվանդության բուժման. նա այնքան աղքատ է, որ հազիվ է հոգում առօրյա կարիքները, ու սա է պատճառը, որ ստիպված է գտնել իր ցավերի թեթևացման միակ տարբերակը՝ ուղղակի օրվա մեծ մասը մնալ գետի ջրում։ 

Գյուղացիները Պատարունիի նոր պահվածքը սկզբում չափազանց տարօրինակ էին համարում։ Նրանք վստահ էին, որ կինը իրականում ինչ-որ բան է թաքցնում ու չի ցանկանում դրա մասին բարձրաձայնել, բայց ժամանակի ընթացքում նրանք ևս հասկացան, որ խեղճ կնոջ միակ փրկության մեթոդը դա է։ 

Պատարունին այլևս հույս չունի, թե մի օր կկարողանա ազատվել իր սարսափելի հիվանդությունից, ու նա հավատացնում է, որ ինքն արդեն սովորել է իր այսպիսի առօրյային։ Հաճախ են մարդիկ գալիս նրան նայելու, բայց ինքն արդեն դրանից էլ չի կաշկանդվում։ Պատարունին կարծում է, որ յուրաքանչյուր մարդու տրված է կյանքն ապրելու որևէ տարբերակ, ու նրան էլ, ցավոք, բաժին է հասել հենց այս մեկը։ Նա չգիտի, թե դեռ ինչքան է ստիպված ապրել այսպես, բայց վստահ է, որ մինչև մահ իր ապրելաձևը չի փոխվելու։