Գլխավոր Սպորտ Ռեալի ֆուտբոլիստը մոտ է Արսենալ տեղափոխությանը

Ռեալի ֆուտբոլիստը մոտ է Արսենալ տեղափոխությանը

52

Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մոտ է վարձավճարովԱրսենալ տեղափոխվելուն։

22-ամյա կիսապաշտպանը, որին նաև Միլանն ու Տոտենհեմն էին հավակնում, որոշել է տեղափոխվել ԱՊԼ ու միանալ զինագործներին։ Խաղացողի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

Սեբալյոսը ներկայումս արձակուրդ է գտնվում, քանի որ մասնակցել է Եվրո-Մ21 տարեկանների առաջնությանը, որտեղ դարձել է չեմպիոն Իսպանիայի հետ ու ճանաչվել մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեալը ֆուտբոլիստին 50 մլն եվրո է գնահատում։