Գլխավոր Սպորտ Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանն աշխարհի չեմպիոն է դարձել

Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանն աշխարհի չեմպիոն է դարձել

2

ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչման.

«Շնորհակալ եմ ձեզ բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։ Սիրում եմ բոլորիդ», – գրել է նա:

Մինչև մրցումների մեկնելն azatnewstv.am-ը զրուցել է Սարգիս Ստեփանյանի հետ, նրա դիմանկար-հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում: