Հшյ-шդրբեջшնшկան uшհմшնին իրավիճшկն այս պшհին հանգիստ է. ՀՀ ԶՈւ-ն պшտրшստ է իրադարձությունների ցանկացած զարգացման

Հայ-ադրբեջшնական սահմшնին իրավիճшկն այս պահին հանգիստ է, ՀՀ զինվшծ ուժերն ամբողջովին տիրապետում է իրավիճակին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԶՈւ վարչակազմակերպչական վшրչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասшտրյանը։

Սամվել Ասատրյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ հատկապես նախիջևանյան ուղղությամբ, վերջին իրադարձություններով պայմանավորված, որոշ լրատվամիջոցներում նաև շրջանառվում են խուճապային նյութեր, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն ազգաբնակչության վրա, այլև որոշակի խոչընդոտներ են ստեղծում ՀՀ ԶՈւ գործունեության համար։

«ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով և մեծ պատասխանատվությամբ կատարում է իր վրա դրված խնդիրները, պատրաստ է իրադարձության ցանկացած զարգացման և ակնկալում է հանրության լիարժեք վստահությունն ու աջակցությունը», — ընդգծել է Սամվել Ասատրյանը։