ԱՄՆ-ը անհանգստացած է Երասխում գրանցված միջшդեպերի կապшկցությամբ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարшծել հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացման վերաբերյալ՝ կողմերին կոչ անելով ապաէսկալացնել լարվածությունը։

Դեսպանության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «ԱՄՆ դեսպանությունն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, մասնավորապես՝ Երասխ/Սադարակի մերձակայքում գրանցված միջադեպերի կապակցությամբ:

Մենք կոչ ենք անում կողմերին՝ արագ և խաղաղորեն ապաէսկալացնել լարվածությունը և տարածք ստեղծել բովանդակային բանակցությունները վերսկսելու համար»,- ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։ Հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը: