«Գտնում ենք, որ ընտրություններն անցել են համատшրшծ խախտումներով». «Հայшստան» դաշինքը չի պատրաստվում շնորհավորել «Քաղաքացիական պայմանագրին», առավել ևս՝ համագործակցել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնшկшտար Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով:

Փաշինյանն ասաց, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում և Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտшնգության, բարեկեցության և զարգացման:

«Մենք վճռական ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտшվորությունները լիարժեք կատարելու գործում և պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի, ինչպես խորհրդարшնական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ», — նշեց Փաշինյանը։

«Հայաստան» դաշինքը չի պատրաստվում ի պատասխան շնորհավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրություններում հաղթելու առիթով, առավել ևս՝ համագործակցել։

«Ատելության խոսքը քաղաքական մշակույթ բերել է Նիկոլ Փաշինյանը, բռնության կոչեր երեք տարի շարունակ արել է հենց ինքը, կարծում եմ՝ հիշում եք՝ «ասֆալտին կփռեմ», «թաթիկները կջարդեմ», ինքն էր մուրճը վերցրել ու ընկել փողոցները, հետևաբար, ինքը պետք է սկսի իրենից ու այդ կոչի իրական հասցեատերը հենց ինքն է», — Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է իշխանության հետ համագործակցությանը, Սաղաթելյանն ասաց՝ եթե իշխանությանը թվում է, որ կարող են իրենց ընկերներին ձերբակալել, իրենց համակիրներին, աջակիցներին հետապնդել, ճնշումների ենթարկել ու մտածել, որ կարող են համագործակցության եզրեր գտնել, սխալվում են։

«Այսօր մեր պատգամավորներից երկու հոգի, ըստ էոսւթյան, առևանգված են ու գտնվում են կալանքի տակ՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, մեր մյուս քաղաքապետերը՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ու Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, գտնվում են ապօրինի կալանքի տակ, ինչի՞ց են խոսում էլի, սա այն շարքից է՝ մի բան ասենք, անենք ամբողջությամբ ուրիշ բան։ Այս իրավիճակում, այս մթնոլորտում ո՞նց եք համագործակցություն պատկերացնում», — նշեց «Հայաստան» դաշինքի անդամը։

Սաղաթելյանը բացառեց, որ իրենք էլ կշնորհավորեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ԱԺ անցնելու առիթով։

«Մենք գտնում ենք, որ ընտրություններն անցել են համատարած խախտումներով, ճնշումներով, վարչական լծակի օգտագործմամբ, այս ճանապարհով ընտրված, ընտրություններից առաջ ու հետո շարունակ բռնություններ գործադրող իշխանությանը մենք չենք կարող շնորհավորել», — նշեց նա։

Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասածները հերթական շոուն են՝ դրսին ցույց տալու, որ իշխանությունն իրեն բարձր է պահում։

«Բայց, իրականում, տեսնում եք, թե իշխանությունը տակից ինչեր է անում», — նշեց ՀՅԴ ԳՄ անդամը։

Նա ասաց, որ Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» դաշինքի հետ համագործակցության եզրեր տեսնում են։

«Կարծում ենք, որ ընդդիմությունը լավ հնարավորություն ունի խորհրդարանում միասնական ճակատով հանդես գալու», — ասաց Սաղաթելյանը։

Քննարկվե՞լ է Ազգային ժողովում փոխնախագահի ընտրության հարցը, Սաղաթելյանը պատասխանեց, որ այդ հարցը երկրի առջև կանգնած խնդիրների ու օրակարգի մեջ ամենաերկրորդական հարցերից է, սակայն վստահեցրեց՝ «Պատիվ ունեմ»-ի հետ կքննարկեն ու համաձայնության կգան։