Մառախուղ էր, տեսանելիություն չկար, բայց դիրքը հետ ենք բերել. Բացառիկ կադրեր Գեղարքունիքից

«Զինուժ» մեդիան բացառիկ կադրեր է հրապարակել այսօր հարձակման ենթարկված դիրքից:

«Մարտական դիրքի անձնակազմը մարտ է վարել, մարտնչել են մինչև վերջ, պահել են հարևան դիրքը, դիրքի գրաված մատույցները, մինչև որ գումшրտակն իր ուժերով կազմակերպել է հակագրոհ ու հակառակորդին կորուստներ պատճառելով՝ հետ է շպրտել նախնական դիրքեր»,- պատմել է է գումարտակի հրամանատար Վոլոդյա Սողոմոնյանը:

«Մառախուղ էր, տեսանելիություն չկար, բայց վստահ էինք, որ իրանք հետ են գնում մեր առաջխաղացումից»,-նշել է զինվորներից մեկը:

Մառախուղ էր, տեսանելիություն չկար, բայց դիրքը հետ ենք բերել. Բացառիկ կադրեր Գեղարքունիքից

Ավելի ուշ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել՝ նշելով. «Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։