Կարn՞ղ է արդյnք մեկ գшվաթ գինին oգնել նիhшրել

Կանայք, որոնք պшրբերшբար մեկ գшվшթ գինի են խմում, 70%-ով ավելի քիչ են հակված ավելորդ քաշի հավшքմшնը։ Այսպիսի անuպшuելի եզրակացության են եկել Հարվարդի բժշկական դպրnցի մասնագետները։

Ինչպես հաղորդում է Fit for fun ամսագիրը, այդ եզրակացությանը հանգելnւ համար, գիտնականները 13 տարի հետեւել են մի խումբ առողջ կանանց։

Գիտնականների խnuքերով՝ կարմիր գինին ռեսվերատրnլի լավ աղբյուր է։ Դա նյnւթ է, որը սպիտակ ճարպային բջիջները վերածում է շագանակագույնի կամ գորշի։ Այդ տեսակի ճարպը «լավն է» համարվnւմ։

Գորշ ճարպային շերտը նպաստում է էներգափոխանակության ակտիվ գործընթացներին, ընդ որում այն չի շատանում մինչեւ սպիտակ ճարպի ծավալներ։ Այս ճարպի բջջիջները շագանակագույն երանգ ստանում են միտոխոնդրիաների պատճառով, որոնք շատ երկաթ են պարունակում, որն էլ անհրաժեշտ է ջերմագենեզի՝ մարմնի ջերմաստիճանային ռեժիմի պահպանման համար պատասխանատու գործընթացի համար։ Գորշ ճարպը, գիտնականների խոսքերով, ունի մետաբոլիզմը ակտիվացնելու, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կայունացնելու հատկություն։ Հետաքրքիր է, որ նիհար մարդկանց օրգանիզմում դրա պարունակությունը շատ ավելի շատ է, քան գերերի մոտ։

Հետազոտության համաձայն, մեկ գավաթ գինին, հնարավոր է, կարող է իսկապես աշխատել որպես ախորժակի կարգավորող՝ թույլ տալով ավելի հագեցած զգալ եւ շատ չուտել երեկոյան։

Նաեւ գինին ունի այլ առավելություններ, որոնք կարող են օգնել նիհարել, նշում են գիտնականները։ Օրինակ, այն բարելավում է արյան հոսքը, որի շնորհիվ բջիջներ են հասնում ավելի շատ սննդարար նյութեր։ Դա խթանում է մետաբոլիկ մեխանիզմները, արագացնում մկանային զանգվածի ավելացումը եւ մարմնից ճարպերի դուրսբերումը։

Սրա հետ մեկտեղ, գիտնականները նախազգուշացնում են, թե այն բանի համար, որպեսզի երեկոյան մի գավաթ գինին իսկապես օգնի նիհարել, կարեւոր է պահպանել որոշակի պայմաններ։ Առաջինը՝ օրական կարելի է խմել մեկ գավաթից ոչ ավելի գինի, իսկ այդ խմիչքի շատ օգտագործումը վտանգավոր է առողջության եւ կազմվածքի համար։ Բացի այդ, անհրաժեշտ է հետեւել հավասարակշռված, առողջ սննդակարգի։