Նիկոլը 7-10 տոկոսով կեղծել է ընտրությունները, բայց դա չի արել հաղթելու համար. Արմեն Աշոտյան

Իհարկե Նիկոլը կեղծել է ընտրությունները: Իմ ոչ մասնագիտական, այլ քաղաքական հաշվարկով, նա 7-10 տոկոսով կեղծել է ընտրությունները: Սակայն չի կեղծել հաղթելու համար, քանի որ առաջին տեղով էր գնալու, կեղծել է, որպեսզի ունենա մեծամասնություն: Դրանք տարբեր բաներ են: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը մասնավորապես մատնանշեց բանակի ռեսուրսի անխնա օգտագործումը, շրջիկ խմբերը, կրկնաքվեարկության դեպքերը, վարչական ահռելի պրեսինգը, կոնկրետ իրենց դաշինքը պարալիզացնելու փորձերը, ատելության խոսքը. «Դիտորդներն ինչ գրեցին: Գրել են, որ կար ատելության խոսք, որը երկուստեք էր: Լո՞ւրջ: Ով սկսի, ով պատասխանի, նույն մեղավորության վրա՞ է: Ով մուրճով շրջի, ով ասի, թե ինչ կանի այդ մուրճը, էտ երկուսը մեղավո՞ր են: Կամ ասում են, որ վարչական ռեսուրս է եղել բոլոր կողմերից: Լո՞ւրջ: Այսինքն, արտաինստիտուցիոնալ, արտախորհդարանական ընդդիմությունը վարչական ռեսուրս է կիրառե՞լ: Լո՞ւրջ, ձե՞ռ եք առնում: Բա եթե նման բան կար, թող զբաղվեին»:

Այս ամենը վկայում է այն մասին, որ մեզ մեր ճակատագրի հետ թողել են «один в один»: Հայաստանից դուրս հայերը ճշմարտություն չպետք է որոնեն: Դուրսը գոհ է այս ամեն ինչից: Աշխարհի համար իրենց աչքին վերացել է 30 տարի գոյություն ունեցող տրոմբը: Իրենք համարում են, որ կնճիռը հարթված է»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք չէ որևէ մեկից նեղանալ, քանի որ մենք ինքներս չկարողացանք մեզ պաշտպանել մեր շահն առաջ տանել: