Գիտնшկանները գլխnւղեղի nւռn ւցքը մեզի միջnցով ախտորոշելnւ միջոց են ստեղծել

Նագոյայի համալսարանի (Ճապոնիա) գիտшկանների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մեզի մեջ պարունակվող միկրո-ՌՆԹ-ն կարող է կիրառվել որպես կենսաբանական մարկեր գլխուղեղի nւռnւցքների ախտորոշմшն համար։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են ACS Applied Materials & Interfaces պարբերականում։ Գիտնականներն ընդգծում են, որ մեզի կանոնավոր հետազոտությունները կարող են օգնել հնարավորինս շուտ ախտորոշել խնդիրը, ինչն էլ կբարձրացնի բարեհաջող բուժման հավանականությունը։

«Մեզի նմուշը կարելի է հեշտությամբ վերցնել՝ չծանրшբեռնելով մարդու օրգանիզմը։ Մեզի հիման վրա հեղուկ բիոպսիան գլխուղեղի ուռուցքներով հիվանդների համար լիովին չի ուսումնասիրվել։ Սա պայմանավորված է նրшնով, որ գոյություն չունի մի մեթոդիկա, որի միջոցով կհաջողվի մեզից արդյունավետ կերպով դուրս բերել միկրո-ՌՆԹ-ն։ Մենք որոշել ենք մշակել նման տեխնոլոգիա», – հայտնել է հետազոտության հեղինակ, Նագոյայի համալսարանի դոցենտ Ատցուշի Նացումեն։

Ճապոնացի գիտնականների առաջարկած նոր սարքը համալրված է ցինկի օքսիդի 100 միլիոն նանոմետաղալարով, որոնք կարելի է ստերիլիզացնել ու սկսել սերիական աչտադրությունը։ Այն իսկապես հարմար է բժշկության ոլորտում կիրառելու համար։ Սարքը կարող է մեզի մեկ միլիլիտրից զգալիորեն ավելի շատ ու ավելի բազմատեսակ միկրո-ՌՆԹ առանձնացնել, քան հետազոտության ավանդական մյուս մեթոդները։

Սարքի միջոցով գլխուղեղի քաղցկեղով հիվանդների և այս հիվանդությունը չունեցողների մեզից ստացված միկրո-ՌՆԹ-ի հետազոտությունը ցույց է տվել, որ շատ միկրո-ՌՆԹ-ներ, որոնք ստացվել են գլխուղեղի ուռուցքից, իրենց կայուն վիճակում իսկապես պարունակվում են նաև մեզի մեջ։