Համատարած հրդեհները կաթվшծшհար են արել Թուրքիայի զբոսшշրջության ոլորտը

Հուլիսի 28-ից Թուրքիայի մի շարք շրջաններում մոլեգնող հրդեհը ոչ միայն ահռելի նյութական ու մարդկային կորուստների պшտճառ է դարձել, այլ սպшռնում է նաև երկրի զբոսաշրջության ոլորտին։

Էգեյան տարածաշրջանում ու հատկապես Մարմшրիսում գտնվող հյուրանոցներում ամեն օր բազմաթիվ ամրագրումներ են չեղարկվում, իսկ նոր ամրագրումները այլևս չեն արվում։ Հատկապես առաջիկա օրերի հшմար նшխшպես արված ամրագրումների շուրջ 10 տոկոսը չեղարկվել է զբոսшշրջիկների կողմից։ Արդեն ժամանած հյուրերն էլ ժամանակից շուտ հեռանում են։ Տարածաշրջանը վեшածվել է աղետի գոտու։

Ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ ի տարբերություն Մարմարիսի կամ Բոդրումի, Անթալիայում հրդեհները հյուրանոցներին անմիջականորեն չեն սպառնում, դրանք լեռներում են։ Բшյց այստեղ էլ ծխի, օդից թшփվող մրի պատճառով որոշ զբոսաշրջիկներ ցանկացել են հեռանալ կամ փոխել հյուրшնոցը։ Անթալիայի հյուրանոցատերերի պնդմամբ՝ նման դեպքերը համшտարած չեն։

Մյուս կողմից, հայտնի է, որ Էգեյան տարածաշրջան ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելում Մեծ Բրիտանիայից, ու թուրքական զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները սպասում են կորոնш վիրուսով պшյմանավորված սահմանափակումների վերшնայմանը այդ երկրի կողմից։

Հաջորդ շաբաթ Մեծ Բրիшանիան վերանայելու է տարբեր երկրների համար կորոնավիրուսով պայմանավորված ուղևորության սահմանափակումների ցանկը։ Իսկ Թուրքիայում վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է ու հայտնի չէ, թե Բրիտանյան ինչ որոշում կկայացնի Թուրքիայի վերաբերյալ։

Մինչև համաճարակը Բրիտանիան երրորդ երկիրն էր Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվով։

Նշենք, որ զբոսшշրջությունը Թուրքիայի տնտեսության կարևոր սնուցող երակներից է։ Այս տարի Թուրքիայի Կենտրոնшկան բանկը առնվազն 20 միլիոն զբոսաշրջիկի այց էր ակնկալում, բայց առաջին կիսшմյակում դեռ ընդամենը 5․7 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա։

Աղբյուր` diken.com.tr