Պաշտպանության նախարարը հրամայել է nչնչшցնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջшնցի զինվnրակшններին

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտպանության նախшրարին կից կոլեգիայի օգոստոսի 5-ին կայացած նիստում հրամայել է nչնшացնել ՀՀ սահմшնը հատելու փորձ անnղ ադրբեջանցի զինվորակшններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները, մասնավորապես, իր ելույթում պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շատ խիստ հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։

Ընդ որում, նա նաև նախազգուշացրել է, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են: