Ինչպես մեղմել մnծшկի խայթnցի հետևшնքnվ առшջшցող քnրն ու տհաճ զգшցողությունները. պարզ ու արդյnւնավետ միջոցներ

Ամռանը մnծակները բավական ակտիվ են լինnւմ և խայթոցներից խուuшփել ոչ միշտ է հաջողվում։ Մոծակների խայթnցը կարող է բավական տհաճ զգшցողությունների պատճառ դառնալ` դրսևորվելով սաստիկ քnրnվ, այտուցվածությամբ ու անգամ ցավով։ Տհաճ զգացողություններից ազատվելու համար մարդիկ սովորաբար կիրառում են հատուկ դեղատնային միջոցներ, որոնք, ցավոք, ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, սակայն կան շատ պարզ խորհուրդներ, որոնց հետևելը կօգնի հեշտությամբ ազատվել խնդրից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մոծակի խայթոցի հետևանքով առաջացած սաստիկ քորը մեղմելու և այտուցներից ազատվելու մի քանի արդյունավետ միջոց, որոնք կօգնեն րոպեներ անց մոռանալ տհաճ զգացողությունների մասին։

Բուսական թուրմով թրջոցներ

Այտուցից ու քորից ազատվելու համար կարելի է խայթոցի հատվածում դեղաբույսերի թուրմով թրջոց դնել։ Թուրմը պատրաստելու համար հարկավոր է խառնել սրոհունդը տերևներն ու ծաղիկները, անանուխի տերևները և կաղնու կեղևը, այնուհետև այդ խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ ջուր, դնել թույլ կրակին և եփել 15 րոպե։ Թողնել թուրմը սառչի, այնուհետև քամել և օգտագործել թրջոցներ դնելու համար։

Կերակրի սոդա

Քորը մեղմելու հիանալի միջոց կարող է լինել նաև կերակրի սոդան։ Հարկավոր է 1 թեյի գդալ սոդան լուծել 1 բաժակ եռացրած սառը ջրում, այնուհետև ստացված լուծույթը պարբերաբար քսել մաշկին։

Անուշադրի սպիրտով կամ գինու սպիրտով (էթիլ սպիրտ) թրջոցներ

Քորից ազատվելու համար կարելի է նաև մաշկին անուշադրի սպիրտով (1:5 հարաբերակցությամբ սպիրտ և ջուր) կամ գինու սպիրտով (1։1 հարաբերակցությամբ օղի և ջուր) թրջոցներ դնել։

Սառը կոմպրես ու անանուխ

Այտուցից ազատվելու համար կարելի է խայթոցի հետևանքով այտուցված մաշկին սառույց կամ սառը կոմպրես դնել։ Բացի այդ շատ արդյունավետ կարող է լինել նաև անանուխի տերևների հյութը, որն օժտված է ցավազրկող, հակաբորբոքային ու անոթները նեղացնող հատկություններով։

Եզան լեզու

Քորը կարելի է մեղմել նաև հասարակ եզան լեզվի օգնությամբ։ Պարզապես հարկավոր է մաշկին եզան լեզվի թարմ հյութով թրջված անձեռոցիկ դնել կամ կիրառել ջրի մեջ փափկեցված տերևները։

Նյութի աղբյուրը` healthinfo.ua