Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջшնի մաս. Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, այսоր անդրшդառնալով խորհրդшրանում փակ ֆորմատով տեղի ունեցած հանդիպմանը, որը վերաբերում է սահմանային իրավիճակին, նշել է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, ինչպես նաև Հայաստանում տիրող իրավիճակների շուրջ իրենց մտահոգությունները չեն փարատվել:

«Մեր մտահոգությունները պայմանավորված են Հայաստանի սահմանին տիրող լարվածությամբ։  Թշնամին արդեն երեք ամիս է՝ ներխուժել է Հայաստանի սահման, ունենք գերիներ, զոհեր, վիրավորներ։ Բազմաթիվ հարցեր ենք տվել ու պատասխաններ ստացել, դրանց մի մասը եղել է տեղեկատվական, որոշ հարցեր էլ հասկանալի պատճառներով ամբողջությամբ չեն մեկնաբանվել։

Կարծում եմ՝ նմանատիպ հանդիպումների անհրաժեշտություն մշտապես կա, ավելի բարձր մակարդակով պետք է լինեն այդ հանդիպումները։ Արցախում եւ Հայաստանում տիրող իրավիճակների շուրջ մեր մտահոգությունները չեն փարատվել եւ մենք հսկայական ծավալի աշխատանք ունենք անելու»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։