Կապիտnւլյանտն իր հռչակած ծրագրnվ հայ ժողովրդի անnւնից փաստացի «ներում» է թnւրքերին․ Արմեն Աշnտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշnտյանը ֆեյuբուքյան գրառմամբ անդրադարձել է կառավարության հնագմյա ծրագրին՝ այն համարելով «խոտան» և երկիրը սպանելու խոստովանություն։

«(…) Երկու փաստ ընդգծեմ միայն։

1. Կառավարության ծրագրից բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։

Արցախի սուբյեկտայնությունը վերացված է և գալիք հինգ տարիներին այս տեմպերով վերջնականորեն մահանալու է։

2. Կառավարությունը չի նախատեսում վերջին Արցախյան պատերազմի մեղավոր Ադրբեջանին և Թուրքիային կանչել միջազգային պատասխանատվության։

Ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ պատերազմի հանգամանքները, մարդկության դեմ գործած ոճիրները, զինյալների ներգրավումը, գերիների նկատմամբ կտտանքներն ու սպանությունները պետք է ուսումնասիրվեն միջազգային հետաքննիչ մեխանիզմներով, թեպետ առկա է դրա համար նաև մեր ջանքերով ստեղծված միջազգային պարարտ հող ( Եվրոպական խորհրդարանի պաշտոնական զեկույցներ, միջազգային իրավապաշտպան ՀԿ-ների գնահատականներ և այլն)։

Կապիտուլյանտը այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին», — գրել է Արմեն Աշոտյանը։