4 ժողովրդական բաղադրшտոմս մեջքի ու գոտկատեղի шվերը մեղմելու հшմար

Մեջքի ու գոտկատեղի ցшվերը կարող են բավшկшն տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, սակայն բարեբախտшբшր կան շատ արդյունավետ ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն հեշտությшմբ մեղմել ցավն ու տհաճ զգացողությունները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 արդյունավետ բաղադրատոմս մեջքի ու գոտկատեղի ցավերից ազատվելու համար:

1-ին բաղադրատոմսը.

Կես կիլոգրամ կարտոֆիլը լավ լվանալ, առանց կեղևազրկելու խաշել, այնուհետև տրորել (կեղևով) ու ստացված խյուսին ավելացնել 2 ճաշի գդալ կերակրի սոդա: Ստացված խառնուրդը հարկավոր է քսել երկշերտ թանզիֆի (մառլա) կտորին, այնուհետև դնել կոմպրեսը գոտկատեղին, ծածկել պոլիէթիլենային թաղանթով ու տաք բրդյա կտորով և թողնել մեկ ժամ:

2-րդ բաղադրատոմսը.

1.5 բաժակ բողկի հյութին ավելացնել 1 բաժակ մաքուր մեղր և կես լիտր օղի, այնուհետև ստացված խառնուրդն օգտագործել շփումների համար:

3-րդ բաղադրատոմսը.

Խառնել հավասար քանակությամբ կռատուկի արմատը, անանուխը, եզան լեզվի տերևները, երիցուկի ծաղիկներն ու եռագույն մանուշակի խոտը, չորացրած բույսերից ստացված խառնուրդը մանրացնել ու փոշի դարձնել, այնուհետև ավելացնել 100 մլ եռման ջուր, դնել թույլ կրակին և 5 րոպե եփել՝ անդադար խառնելով: Ստացված եփուկին ավելացնել 150 գրամ հալած կարագ, թողնել սառչի, այնուհետև օգտագործել ստացված քսուքը մեջքի ցավերի դեպքում: Պատրաստի քսուքն անհրաժեշտ է պահել սառնարանում:

4-րդ բաղադրատոմսը.

Սև բողկը քերիչով կամ մսաղացով մանրացնել ու խյուս դարձնել, այնուհետև ավելացնել մի փոքր մեղր ու լավ խառնել: Ստացված խառնուրդն անհրաժեշտ է քսել մեջքին և ծածկել նախ պոլիէթիլենային թաղանթով, ապա նաև թանզիֆով ու տաք շարֆով: Կոմպրեսը հարկավոր է թողնել 30 րոպե, այնուհետև մաշկը մաքրել ու կրկին ծածկել մեջքը տաք շարֆով: Այս կոմպրեսը կարող է մաշկի այրոց առաջացնել, սակայն չափազանց տհաճ զգացողությունների դեպքում կարելի է հիմնական բաղադրիչներին նաև մի փոքր թթվասեր ավելացնել:

Նյութի աղբյուրը՝ aif.ru