Հիմա Ալիևին թվում է, թե իր հաջողությունը մշտшկան է լինելու։ Բայց մենք զսպшշ ապիկ կհագցնենք Ադրբեջшնին… Պարզապես մի խնդիր կա… Ռազմիկ Պետրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամար տիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։ -Պարոն Պետորսյшն, Պաշտպանության նախարարությունը եռամսյա զո րավարժանքներ է սկսել։ Միանշանակ կարծիք չկա այս վարժանքների հետ կապված։ Դուք ինչպե՞шտում այս քայլը։

-Շատ դրական եմ գնահատում ՊՆ-ի քայլը։ Դա միանշանակ մեզ պետք է ու մենք շատ հաճախ պետք է դա անենք։ Այդպես ռեզերվում գտնվող ՄՕԲ ռեսուրսը մշտական կապ կունենա բանակի հետ, զե նքի հետ, պատրաստի վիճակում կլինի։ Իսկ այսօրվա մեր կարգավիճակը մեզ ստիպում է մշտապես պատրաստ վիճակում գտնվել։ Ուղղակի պետք է կոնտենգենտի քանակն ավելին լինի, ավելին նախատեսվի։ Չնայած սկզբի համար սա էլ է նորմալ։

–Նախկինում էլ էր լինում նմանատիպ զո րավարժանքներ, բայց դրանք մշտապես ձևական բնույթ են կրել, գրեթե ոչ ոք դրանց չի ներկայացել։ Հիմա ո՞րն է երաշխիքը, որը այս զորավ արժանքները Ձեր ասած նպատակին կծ առայեն ու իրականություն կդառնան։

-Այո։ Դուք ճիշտ եք։ Նախկինում դա ձևական բնույթ է կրել։ Բայց հիմա, որ եռամսյա զորավա րժանքին առաջին ռեզերվի կոնտենգենտն է ներկայանալու, այսինքն դա նրանք են, որ պա տերազմի ժամանակ առաջինն են կանչվելու, սա շատ կարևոր է։ Սա փորձություն է այդ առումով։ Առաջին էտապի

հաջողությունից, գրանցած արդյունքներից կախված կլինի նաև հաջորդ էտապների հաջողությունը։ Սա նաև հոգեբանական առումով է կարևոր, առաջինը բանակի կողքին լինելու առումով է կարևոր։ Նախկինում եղած այդ հոգեբանական վիճակը պետք է վերականգնել։ Դա շատ կարևոր է։

-Բայց հիմա շատ հաճախ տեղեկություններ են հասնում, որ ովքեր ծանուցում են ստանում, խուսափում են ներկայանալ, կամ դեռ ծանուցում չստացած շտապում են երկրից հեռանալ, որ խուսափեն զորավ արժանքներից։ Ինչպես պետք է անել, որ ճիշտ ընկալվեն այս զոր ավարժանքները։

-Ես միշտ ասել եմ, որ նրանք, ում համար երկրի առաջ ծառացած վտ անգը պետք է արտագ աղթի պատճառ դառնա, նրանք իզուր էլ ապրում են այս երկրում։ Նրանք, ովքեր երկրի համար դժվարին իրավիճակում, երբ իրենք որպես զի նվոր պետք է ծառայեն հայրենիքին, վախից պետք է փախնեն, ավելի լավ է հենց հիմիկվանից փախնեն ու մնան նրանք, ովքեր սիրում են այս երկիրը ու պատրաստ են իրենց երկրի համար զո հողության գնալ։ Մեր 18

տարեկանները այսօր պատրաստ են ու ապացուցեցին, որ կարող են իրենց կյանքով պահել մեր երկիրը, իսկ ոմանք իրենց կնոջ կողքից դժվարանում են մի քանի օրով դուրս գան ու ծառայեն հայրենիքին, մասնակցեն զոր ավարժանքներին։ –Մասնագետները մտահոգություն են հայտնում, որ այս եռամսյա զորահ ավաքները

աշխատաշուկայում կարող են խնդիրներ առաջացնել։ Ճիշտ է, աշխատողը պահպանում է իր աշխատատեղը, բայց 3 ամիս չի աշխատում, ավելացված արժեք չի ստեղծում։ Դուք այս մասով խնդիր տեսնո՞ւմ եք։ -Խնդիրներ կարող են առաջանալ, սակայն մենք պա տերազմական վիճակում ենք, այսօր մեր երկրի առաջ ծառացած թիվ մեկ խնդիրը անվտ անգության խնդիրն է։ Պա տերազմական իրավիճակում գործատուի շահն այս դեպքում երկրորդական է երկրի անվտ անգոթւյան

շահին։ Այնպես որ ես շատ դրական եմ գնահատում եռամսյա զո րահավաքները ու պատահական չի, որ մեր շատ մա րտական ընկերներ, ովքեր ընդգրկված չեն այդ ցուցակներում, այսօր դիմումներ են գրում և կամավորությամբ գնում են այդ ցուցակներում ընդգրկվելու համար։ Նրանք, ովքեր հասկանում են երկրի պաշտպանության խնդիրը, այսօր զ ինվորի կողքին են։

-Պարոն Պետրոսյան, Ադրբեջանն ավելի ագր եսիվ բնույթ է տվել իր գործողություններին։ Նախորդ շաբաթ մենք զո հեր ու վի րավոր ունեցանք։ Այս իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում ենք պատկերացնում կամ լայնամասշտաբ գործողութունների վտա նգ տեսնում եք, թե ոչ։
-Նախկին փորձը ցույց է տվել, որ նրանք հանգստանում են, երբ որ մենք իրենց իսկ լեզվով ենք բացատրում։ Այսինքն ուժի դիրքից։ Այնպես որ մենք քաղաքակիրթ լեզվով չենք կարող խոսել մի

ազգի հետ, որը այդ լեզուն չի հասկանում։ Այդ երկրի առաջնորդը 25 տարի է բարդույթավորված ապրում է, բայց հիմա իրեն թվում է, թե իր հաջողությունը մշտական է լինելու։ Բայց մենք զսպաշ ապիկ կհագցնենք Ադրբեջանին ու ամեն ինչ նորմալ կլինի։ Պարզապես մի խնդիր կա. Մեր ներքին պառակ տումներին, ներքին քա ոսին, ներքին

քաղաքական վիճակին պետք է վերջ տանք մեր նպшտակին հասնելու համար։ Իսկ նրանք , ովքեր կփորձեն ապակա յունացնել վիճակը՝ օրենքի ուժով նրանց պետք է մեկու սացնել։ Նրանք ավելի վտա նգավոր են, քան Ալիևը և թուրքը։ Հենց նրանք են թուրքին ու Ադրբեջանին ստիպում գործողություններ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ։