Խմեք шյս հյութը և հանգստшցրեք ձեր նյшրդերը

Անանասը բուժիչ միրգ է: Պшրունшկում է բրոմելայն ֆերմենտ և վիտամին С հակաօքսիդանտ, որոնք կшրևոր դեր են խաղում օրգшնիզմի ապшքինման գործընթացում:

Թարմ անանասն օգտագործվել է ուսումնասիրություններում՝ պարզելու համար դրա արդյունավետությունը հոդացավի, արթրիտի ախտանիշերի մեղմացման, բորբոքան նվազեցման, ուռուցքի աճի արգելակման և պլաստիկ վիրահատությունից հետո վերականգնման ժամկետի կրճատման գործում:

Անանասը որպես վիտամին С ուժեղ հակաօքսիդանտի հրաշալի աղբյուր, կարող է օգնել ազատ ռադիկալների առաջացման դեմ պայքարում, որոնք ինչպես հայտնի է, քացկեղ են առաջացնում:

Անանասի սննդային վերլուծություն
1 բաժակ թարմ անանասը պարունակում է մոտ 82 կալորիա, 0 գ. ճարպ, 0 գ. խոլեստերին, 2 մգ նատրիում, 22 գ. ընդհանուր ածխաջրածին (ներառյալ՝ 16 գ շաքար և 2,3 գ. մանրաթել) և 1 գ. սպիտակուց:

Անանասի թարմ կտորների մեկ բաժակը ապահովում է օրվա ընթացքում վիտամին С-ի ձեր պահանջմունքի 131%-ը, վիտամին А-ի պահանջմունքի 2%-ը, կալցիումի 2%-ը և երկաթի 2%-ը:

Անանասը նաև կարևոր վիտամինների և հանքանյութերի աղբյուր է, որոնցից են՝ թիամինը, ռիբոֆլավինը, վիտամին B-6-ը, ֆոլաթթուն, պանտոթենիկ թթուն, մագնեզիումը, մանգանը, կալիումը, հակաօքսիդանտները և պոլիֆենոլները, ինչպիսին է՝ բետա-կարոտինը:

Անանասով հյութը շատ հանգստացնում է նյարդերը, օգտակար է սթրեսից ազատվելու և լավ առողջ քնի համար: Այն խմեք վաղ երեկոյան քաղցած վիճակում՝ թեթև, առողջարար ընթրիքից անմիջապես առաջ:

Այս հյութի մյուս առավելություններից են՝

Քրոնիկական բորբոքային հիվանդությունների (օրինակ՝ կարպալ թունելի համախտանիշ, հոդատապ, արթրիտ) բուժում

Ասթմայի նոպաների մեղմացում

Ցավի մեղմացում բնական ձևով

Վնասվածքների և վիրաբուժական վերքերի արագ ապաքինում

Մարսողության լավացում ծանր մսային սննդից հետո

Կոկորդի ցավի բուժում

Արյան ճնշման և խոլեստերինի մակարդակի իջեցում

Օգնություն տարիքային մակուլյար դեգեներացիայի դեպքում

Արյան ճնշման բնական վերահսկողություն

Ծնելիության բարձրացում

Սրտի աշխատանքի բարելավում

Մաշկի երիտասարդացում

Հակաբորբոքային և նյարդերը հանգստացնող հյութի բաղադրատոմս
Հյութի համար ընտրեք պինդ անանաս առանց փափուկ հետքերի և արմատին կանաչ տերևների:

Բաղադրությունը՝

½ փոքր անանաս

3 «ձողիկ» նեխուր

1-2 գլուխ հազար Ռոմեյն

1 վարունգ

1սմ կոճապղպեղի արմատ

Պատրաստումը՝

Պարզապես բոլոր բաղադրիչները լավ խառնել բլենդերով: